Օդի ջերմաստիճանը մայիսի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:
Մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, 10-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Մայիսի 9-ին ցերեկային ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է մինչև +19, մայիսի 10-13-ին` +22: