Հարավային Կովկասի երկրները պետք է հետևությունների
հանգեն` վերլուծելով իրավիճակն արաբական աշխարհում: Այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆասիհ Բադերխանը` դեկտեմբերի 18-ին
ելույթ ունենալով Երևանում ընթացող «Անվտանգությունն ու համագործակցությունը
Հարավային Կովկասում» միջազգային խորհրդաժողովում:
Արևելագետի կարծիքով,
Կովկասի ժողովուրդները, պատմականորեն ընտրելով չարիքնեից փոքրագույնը, միշտ
նախապատվությունը տվել են Ռուսաստանին: Եվ Կովկասի ժողովուրդների կայուն զարգացումն
ու անվտանգությունը հնարավոր է բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծի և
առկա իրողությունների շրջանակներում: Մինչդեռ, հաշվի առնելով ռեսուրսների պակասը
վերջին տարիներին դիտվող ժողովրդագրական աճի ֆոնին, Արևմուտքը ներդրվող իսլամիզմով
ազգային պետությունների քայքայման միջոցով ձգտում է կասեցնել Արևելքի զարգացումը: Եվ
միայն այդ քայքայման ռազմավարության դեմ Մոսկվայի և Պեկինի ելույթից հետո հաջողվեց
այն մասամբ կասեցնել: Արևելագետը չի բացառել հենց նույն Սիրիայում մարտնչող
ծայրահեղականների ներքաշումը Հյուսիսային և Հարավային Կովկասում առկա
հակամարտությունների մեջ` Կիևի Եվրոմայդան
նրանց ներթափանցման լույսի ներքո: