Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդանշական պողոտա են բացել ՙԱգոսի՚ խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին, ով 2007 թվականին սպանվեց թուրք ազգայնականի արձակած գնդակից:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հարյուրավոր ակտիվիստներ բացել են նաև Խաղաղության խորհդրանշական հրապարակ՝ երգելով թուրքերեն և քրդերեն երգեր: Հրանտ Դինքի պողոտան իրար է կապում Խաղաղության հրապարակը և մանկական խաղահրապարակը: Ակտիվստները ցուցատախտակներ են տեղադրել, որոնց վրա գրված է. ՙՄենք այստեղ ենք, եղբայր՚ կարգախոսը: Այն օգտագործվել է Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: