Ռոստովի հայ համայնքի ջանքերով սնունդ եւ դեղորայք է մատակարարվել Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Ինչպես հաղորդում
է Հայաստանի ԱԳՆ, վկայակոչելով Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, կազմակերպվել է «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի օդանավով տեղափոխումը Հայաստան: Ծերերին, կանանց եւ երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով մեկնել Հայաստան`
ոչ իրենց հաշվին, սակայն վերջիններս հրաժարվել են:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանում, Դարյալի կիրճում տեղի ունեցած
սողանքի հետևանքով փակվել էր Ռազմավիրական ճանապարհը, ինչպես նաև դադարեցվել էր
Վրաստանի տարածքով Հայաստան գազամատարարումը: