Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են հայաբնակ
Քեսաբը, որը մարտի 21-ին գրավել էին իսլամական զինյալները: Այդ մասին հաղորդում է asbarez.com-ը:
Սիրիայից ստացվող հաղորդումների համաձայն, կառավարական
զորքերը հասել են մինչև Քեսաբի հրապարակ, որտեղից հնչում են հաղթական
բացականչություններ և երկրի օրհներգը: Ավելին, մի շարք ԶԼՄ-ների հաղորդումների
համաձայն, Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանը, որպեսզի պարտություն կրած իսլամականները
չկարողանան ապաստան գտնել Թուրքիայում:
Հիշեցնենք,
որ մարտի 21-ին Քեսաբը հարձակման էր ենթարկվել Թուրքիայի կողմից: Քեսաբից Լաթաքիա
էին տարհանվել մոտ 700 հայ ընտանիքներ: Այդ առնչությամբ Հաագայում հայտարարությամբ
հանդես էր եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և հայկական ավանդական
կուսակցությունները` միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Թուրքիայի
գործողությունների վրա: Քեսաբ և Լաթաքիա էր ուղևորվել Հայաստանի խորհդրարանական
պատվիրակությունը, որի անդամները հանդիպել էին նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի
հետ: Մարտի 30-ին Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Մայքլ Գրիման,
Դևիդ Վալադաոն և Ադամ Շիֆը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում
դատապարտել էին Քեսաբի իրադարձությունները և մտահոգություն հայտնել թուրքական
զինյալների կողմցի Սիրիայի հետ սահմանի հատման վերաբերյալ հաղորդումների
առնչությամբ: