Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող Արծվաբերդ գյուղի տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը,
ՈՒԱԶ 3962 մակնիշի ՊՆ 3447 Տ համարանիշի ավտոմեքենան, որը վարել է ժամկետային զինծառայող Ալիկ Հարությունյանը, Արծվաբերդ գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվեով անցնելով քաղաքացու տան այգու միջով՝ մխրճվել է տան մեջ, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացել է Մեհրաբի զորամասի բուժակ, 64-ամյա Արևշատ Բաբասյանը: Ավտոմեքենայի մեջ է եղել նաև նշված զորամասի բուժկենտրոնի պետ Արման Բեջանյանը:
Դեպքի
վայր են մեկնել Ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ և «Շտապ օգնության» բրիգադ: