ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ՙԺառանգություն՚
խմբակցությունը չի ներառել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում: Այդ մասին որոշումը
կայացվել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ խորհրդարանի նիստի ժամանակ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար
Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն անում է ամեն բան, որպեսզի
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չհնչեցնի ոչ ձեռնտու հարցեր:
Մինչդեռ պատգամավորները ծափերով են ողջունել ՙԺառանգություն՚ խմբակցության
անդամներին պատվիրակությունում չներառելու Հովիկ Աբրահամյանի որոշումը:
ՙՊարոն Աբրահամյան, ցանկանում եմ հաղորդել, որ կապված այդ ավտորիտար որոշման
հետ՝ քայլեր են ձեռնարկվելու: Ձեզ ծանր օրեր են սպասվում, ձեր կուսակիցներին եւս: Այս
գործողությունները «չեք մարսելուե՚,- հայտարարել է Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ պատվիրակության կազմից հեռացման համար առիթ էր ծառայել խաղատանը
տանուլ տված գումարի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հարցը` հասցեագրված ԵԽԽՎ ամբիոնից
ելույթ ունեցող նախագահ Սերժ Սարգսյանին: