Ադրբեջանը
պահանջում է Հայաստանի պատվիրակությանը
հանել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին
պաշտոնական առաջարկություն է ներկայայցրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության
ղեկավար Զիաֆետ Ասկերովը` Rose-Roth
86-րդ սեմինարում, որը նվիրված էր «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և
հնարավորություննեևր» թեմային:
Ասկերովն իր նախաձեռնությունը
հիմնավորել է այն բանով, թե Հայաստանի կողմից Ադրբեջանում «ահաբեկչությունների
իրագործումն» ապացուցված է, և ՆԱՏՕ-ի հետ այդպիսի «ահաբեկչական» պետության
համագործակցությունն անընդունելի է:
«ՆԱՏՕ-ն
դադարեցրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանին երկու տարով զրկեց
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկելու իրավունքից: Այդ դեպքում ինչու՞ Հայաստանը չի բացառվում
այդ կառույցից` չնայած օկուպացիային և
ահաբեկչությանը: Ուստի մենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից պահանջում ենք այդ հարցի
պարզաբանում», - հայտարարել է նա: