ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված ՙBeeline ամենամանկական մրցույթ՚–ի հաղթողներին:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՙԱրմենՏել՚ ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հաղթողները:
ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց ՙBeeline ամենամանկական մրցույթ՚–ի հաղթողներին։ Երևանի բնակիչ ութամյա Լիլի Խաչատրյանը, ում աշխատանքը ճանաչվել էր լավագույնը լուսանկարիչներից և «ԱրմենՏելե ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, պարգևատրվեց Samsung GT-I9192 հեռախոսով: Փոքրիկ Լիլիթի աշխատանքը հետագայում նաև կօգտագործվի մեր ընկերության գովազդային նյութերում։ Տասամյա Հովհաննես Ավետիսյան, ով նույնպես բնակվում է մայրաքաղաքում, հավաքել էր առավելագույն թվով քվե (VOTE) 42 մասնակիցների շրջանում և որպես մրցանակ ստացավ Samsung GT-I9192 հեռախոս։ Մրցույթին մասնակցած ևս 20 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:
ՙԱրմենՏելե ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և հաղթողներին, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքները շատ գեղեցիկ են և յուրօրինակ։ Անչափ տպավորված եմ երեխաների նկարներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն։ Ուրախ եմ, որ մեր գովազդային նյութերում կընդգրկվեն տաղանդավոր երեխաների գաղափարները։ Կոչ եմ անում սոցիալական ցանցերում լինել ավելի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք անցկացնել այնպիսի մրցույթներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙBeeline ամենամանկական մրցույթ՚ խորագրով մրցույթը՝ նվիրված 2014 թվականի խորհրդանիշ համարվող «կապույտ ձիուն՚, մեկնարկել է 2013թ–ի դեկտեմբերի 18-ին և անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթին կարող էին մասնակցել 4-12 տարեկան երեխաներ։