Երևանում սկսվել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և նրա թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի երկկողմ հանդիպումը:
Նշենք, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում:
Դեկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների 29-րդ նիստը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: