Արդեն մի քանի օր Ազատության հրապարակում բողոքի նստացույց անցկացնող Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, ովքեր պահանջում են բարելավել իրենց սոցիալական պայմանները, երթով շարժվում են դեպի կառավարության շենք` այնտեղ հնչեցնելու իրենց պահանջները:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները պահանջում են, մասնավորապես, իրենց թոշակների կրկնակի բարձրացում, կոմունալ ծախսերի 50 տոկոսով կրճատում, անվճար բուժում և անվճար կրթություն իրենց ընտանիքների անդամների համար: