Գալիք կապույտ
այծի տարին կանացի էներգիա ունի և բարենպաստ է կենդանակերպի շատ նշանների
համար: Այդ մասին դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է
աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Փորձագետի կարծիքով, գալիք տարին հաջողություն կբերի
բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են
կամք և ուժ դրսևորել, ովքեր չեն վախենա ռիսկի դիմել: Սակայն այն նաև էներգիայի
կուտակման տարի է, քանի որ հաջորդ երեք տարիները կլինեն բավականին բարդ:
Աստղաբանի համոզմամբ, խոյերին բարդ տարի է սպասում, քանի
որ նրանք կունենան էներգիայի կորուստներ, որոնք տարեվերջին կփոխհատուցվեն
երջանկության մշտական փոքր առիթներով: «Ցուլերին
սպասվում է հետաքրքիր տարի, քանի որ հաջողությունը նրանց կուղեկցի աշխատանքային
գործունեությունում, և ֆինանսական վիճակն զգալիորեն կբարելավվի: Այծի տարին հաջող կլինի
նաև երկվորյակների համար. նրանց
խոսքը հատուկ զորություն կունենա և կհանգեցնի հաջողությունների տարբեր ոլորտներում», - խոստացել է էզոթերիկը: Իսկ խեցգետինները կհաղթահարեն բազմամյա անկումային տրամադրությունը և
հաջողության կհասնեն աշխատանքային գործունեությունում: Առյուծները գալլիք տարում առանց մտածելու կարող են ռիսկի դիմել, քանի որ բոլոր
վտանգավոր իրավիճակները հաջողությամբ կպսակվեն:
Իսկ կույսերին
հաջողություն է սպասվում ճանապարհին: Տարին խոստանում է առավել հաջող լինել նրանց
համար, ովքեր ավելի շատ կճանապարհորդեն:
Այծը բարեհաճ կլինի նաև
կշեռքների նկատմամբ, քանի որ նրանց բոլոր հանդուգն նախաձեռնությունները
հաջողությամբ կպսակվեն: Նրանք շատ էներգիա են կուտակել և գալիք տարի առանց մեծ
ջանք գործադրելու կարող են հասնել փայլուն հաջողության:
Կարիճներին,
ինչպես և խոյերին, բարդ տարի է սպասվում, նրանք նույնպես էներգիա կկորցնեն:
Կարիճներին խորհուրդ է տրվում հաջորդ տարի չճանապարհորդել, քանի որ հենց այդ
գործընթացում մեծ քանակությամբ կենսական էներգիա կկորսվի: Այդ նշանի տակ
ծնվածներին խորհուրդ է տվում զբաղվել ստեղծագործական գործուենությամբ:
Աղեղնավորի նշանի տակ ծնվածներին, ինչպես և կշեռքներին, փայլուն հաջողություններ են
սպասվում: Այդ նշանի տակ ծված թե կանանց, թե տղամարադկանց հաջողությունը կուղեկցի
ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքնային գործունեությունունում:
Այծեղջյուրները նոր տարում կարող են նոր գործ սկսել, կյանքի կոչել իրենց երազանքներըմ
ստեղծել ընտանիք: Աստղերը նրանց կպաշտպանեն: Ջրհոսի նշանի տակ ծնվածներին այծը խոստանում է փոփոխություններ: Նրանք,
վերջապես, հավասարակշռության կհասնեն և կհանգստացնեն հոգում կուտակված կրքերը:
Ձկներին
առողջությանն առնչվող բարդություններ են սպասվում: Եթե նրանք ցանկանում են
հաջողության հասնել, ապա տարեսկզբին պետք է կամքի ուժ դրսևորեն և հետևեն
ինտուիցիային` տարեվերջին կորուստներ չունենալու համար, նշել է
աստղաբան-էզոթերիկը:
Նա
ընդգծել է, որ 2015 թվականի գույները կլինեն կարմիրն ու կանաչը, մետաղը` երկաթը,
քարը` ամեթիստն ու լեռնային բյուրեղապակին: