ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանն ի պատասխան`ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական դիրքորոշմամբ. ՙԴիվանագիտական ներկայացուցչությանը վայել չէ մատնանշել երկրի իշխանություններին, թե ում հետ և ինչպես կապեր պահպանել`հատկապես բառապաշարում թույլ քողարկված սպառնալիքներ օգտագործելով ինքնիշխան պետության հանդեպ: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար շրջանակներն ի վիճակի են ինքնուրույն գլուխ հանել բիզնես վարելու հարցերից և ուրիշի հուշումների կարիքը չունեն՚: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը:
ՌԴ դեսպանատունը ստիպված էր ուշադրություն դարձնել դրան`կապված ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից բխող ռիսկերի վերաբերյալՀայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից երկրի պետական և գործարար կառույցների շրջանում տարածված հայտարարության հետ:
ՙՄտահոգություն ենք հայտնում Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ամերիկյան փորձերի առնչությամբ: Հայաստանի տարածքում ներկայացված ռուսական բոլոր ընկերությունները`ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը և Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը, գտնվում են վերջինիս իրավասության ներքո, աշխատում են այդ երկրի օրենսդրության շրջանակներում, ստանում են շահույթ և հարկեր վճարում նույնպես Հայաստանում ու ապահովում բնակչության զգալի մասի զբաղվածությունը:
Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը մերժում են Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ ամերիկացի ներկայացուցիչների հայտարարությունները: ԱՄՆ գործողություններում նկատվում են նաև անազնիվ առևտրատնտեսական մրցակցության ակնհայտ տարրեր՚,- նշվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական դիրքորոշման մեջ:
Օգտվելով առիթից`ՌԴ դեսպանատունն իր դիրքորոշման մեջ ևս մեկ անգամ նշում է ԱՄՆ կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման շինծու և անօրինական լինելը, որոնք որևէ այլ բանի, քան ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացման և միջազգային գործերում խիստ անբարենպաստ մթնոլորտի առաջացման չեն հանգեցնի: ՙԻր ներկայիս վարքագծում ՙհետևողականության՚ խաբուսիկություն ստեղծելով`Վաշինգտոնն իրականում փորձում է խուսափել Ուկրաինայում իրադարձությունների ողբերգական զարգացման համար պատասխանատվությունից և հաշիվները մաքրել Ռուսաստանի հետ իր համար անհարմար և անկախ քաղաքականության համար՚,- գտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: