Հայաստանի
անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը քաղաքակրթության զարգացման այլ
մոդելի ստեղծման հնարավորություն է: Հունիսի 25-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային
անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանի նախագահի աթոռն զբաղեցնող Սերժ Սարգսյանը սխալվում էր, երբ օրերս ասում էր, թե, չնայած ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, նա շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեհամակարգին: Այդ համակարգն արդեն գրեթե գոյություն չունի: Այն պլանաչափ կերպով ոչնչացնում է Եվրամիություն կոչվող կառույցը: Հենց այդ Եվրամիությունն ընդհանուր ոչինչ չունի քաղաքակրթության հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ համար հնարավորություն են երասիական ինտեգրման նախագծերը», - նշել է Մանուչարյանը: Նրան լավատեսություն է ներշնչում այն
հանգամանքը, որ ԵԱՏՄ նախաձեռնել է Ռուսաստանը, մի երկիր, որի ժողովուրդը չի
ընդունել արտաքին ուժերի կողմից պարտադրվող արևմտյան համակարգը: