Մաքսային բարեփոխումների ցուցանիշով Հայաստանն ամենավերջին դիրքերից մեկն է զբաղեցնում 2013-2014 թթ. գլոբալ մրցունակության վարկանիշում`համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) զեկույցի:
Մաքսային վարչարարությունը հանրապետությունում ամենաթույլ կողմերից մեկն է, սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը`մեկնաբանելով նախօրեին հրապարակված Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը, ըստ որի` Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների թվում: Այսինքն` երեք կետով մենք առաջընթաց ենք արձանագրել: ՙԱռաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բզինես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են: Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը: Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք՚,- ասել է ՀՀ վարչապետը:
Հետխորհրդային երկրների թվումում (ԱՊՀ և Վրաստան), Հայաստան ազգային մրցունակության ցուցանիշով առաջ է անցել Մոլդովայից (89 տեղ վատթարացումը 2 կետով) և Ղրղզստանից (127 տեղ, բարելավումը 6 կետով), զիջելով Ադրբեջանին (39-րդ տեղ, բարելավումը` 7 կետով), Ղազախստանին (50-րդ տեղ, բարելավումը` 1 կետով), Ռուսաստանին (64-րդ տեղ, բարելավումը` 3 կետով), Ուկրաինային (84 տեղ, բարելավումը 11 կետով), Վրաստանին (72 տեղ, բարելավումը` 5 տեղով):