Հայաստանը ներկայացնող Արամ МР3-ը իր
Not alone երգով չորրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում: Հայաստանին առավելագույն 12 միավոր
էին տվել Ֆրանսիան, Ավստրիան և Վրաստանը, 10 միավոր` Լիտվան, Մոնտենեգրոն,
Բելառուսը և Ուկրաինան:
Մրցույթում առաջին տեղն զբաղեցրել է Ավստրիան
ներկայացնող Կոնչիտան Rise Like A Phoenix երգով, երկրորդ տեղը` The Common
Linnets Նիդերլանդներից` Calm After The Storm երգով, երրորդ տեղում էր Սաննա
Նիլսենը Շվեդիայից` Undo երգով:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանը 18-րդ տեղն էր
զբաղեցրել Եվրատեսիլում, որն ամենավատ ցուցանիշն է մրցույթին երկրի մասնակցության
տարիներին, չհաշված 2011 թվականը, երբ Էմին չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ իր
Boom Booom երգով:
«Եվրատեսիլ
2014»-ը ընթացավ Դանիայում` մայիսի 6-10-ը: