Աշխարհահռչակ անիմատոր Ժորժ Շվիցգեբելն աշխատում է նոր ֆիլմի վրա: Նախօրեին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին` Շվիկցգեբելը տեղեկացրել է, որ նոր անիմացիոն ֆիլմի ստեղծմանն իրեն ոգեշնչել է Շուբերտի երաժշտությունը:
Ինչպես և բոլոր նախորդ աշխատանքները, նոր ֆիլմը նույնպես կլինի առանց երկխոսության: Դա ռեժիսորի առաջին աշխատանքը չէ, որ ծնվում է դասական երաժշտության ներգործությամբ: Օրինակ, նրա ՙԽաղում՚ հնչում է Սերգեյ Պրոկոֆևի երաժշտությունը:
Ժորժ Շվիցգեբելը հայտնի է որպես անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր և նկարիչ: Մի շարք անիմացիոն ֆիլմեր ստեղծելիս նա օգտագործել է Միտչելի խցիկը, որը պատկանել է Չարլի Չապլինին: Այդպիսի հետաքրքիր անցյալով խցիկը նա ձեռք է բերել մոտ 30 տարի առաջ Փարիզում, ընդ որում` միանգամայն պատահաբար:
Ավելացնենք, որ Ժորժ Շվիցգեբելը ՙՌեանիմանիա՚ 5-րդ միջազգային փեառատոնի հյուրն է: