Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, հեռագայում նաև Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև դաշինքի զուգահեռ ստեղծումն աշխարհաքաղաքական բյուրեղացման է հանգեցրել Հարավային Կովկասը, դեկտեմբերի 17-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
ՙՄեր տարածաշրջանի բյուրեղացման երրորդ գործոնը Վրաստանում վերջին իրադարձութուններն են, որն այսօր անցումային փուլում է գտնվում: Վրաստանի նոր ղեկավարությունն, ի տարբերություն նախկին ղեկավարության, ավելի ադեկվատ է քաղաքական իրողությունների նկատմամբ: Սակայն, Թբիլիսիի ռուսամետ ուղեգծի և Մաքսային միությանը Վրաստանի անդամակցության հնարավորության մասին չենք կարող խոսել՚,- ընդգծել է նա: Այնուամենայնիվ, վերլուծաբանի կարծիքով, Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը և Թբիլիսիի կողմնորոշումը դեպի Բրյուսել և Վաշինգտոն հավասարակշռող, ամենևին ոչ ապակայունացնող դեր են խաղում:
Նրա կարծիքով, այդ մասին են վկայում նաև Իրանի միջուկային խնդրի շուրջ վերջին իրադարձությունները, որոնց շնորհիվ կտրուկ նվազել է Իրանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության հավանականությունը: