Հասարակական տրանսպորտի օպտիմալ ուղեվարձի սահմանման հարցը պետք է լուծվի հանրային քննարկումների ճանապարհով: Այդպիսի եզրակացության է հանգել ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը` մամուլի ասուլիսում մեկնաբանելով հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վերաբերյալ իր կուսաիցների որոշումը:
ՙՄի կողմից` վերջին տարիներին ամեն ինչ համատարած թանկացել է` դիզելային վառելիքը, գազը, պահեստամասերը, հենց` մեքենաները, իսկ ուղեվարձերը մնացել են անփոփոխ, մյուս կողմից` քաղաքացիների եկամուտները նույնպես չեն ավելացել: Միգուցե, բողոքավորների խոսքերում նաև ինչ-որ դրական ու ռացիոնալ բան կա: Անլուծելի խնդիրներ չկան՚, - իր դատողություններն է ներկայացրել Նիկոյանը, հավելելով, որ այդ խորհրդատվությունները հարկավոր էր անցկացնել դեռ մինչև ուղեվարձերի բարձրացման վերաբերյալ որոշում կայացնելը: