Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս
Մաքսային միությանն անդամակցելու օգտին: Այսօր ՀՀ
խորհրդարանում այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Երկիի ղեկավարության կողմից իրականացվող արտաքին
քաղաքական ուղղությունը սատարում է մեր քաղաքացիների մեծամասնությունը, և դա ունի
էն թվով օբյեկտիվ պատճառներ: Մաքսային միությունը դա կայացած կառույց է, որն արդեն
ապացուցել է իր արդյունավետությունը: Հայաստանի ինտեգրումը ՄՄ-ին, ենթադրում ենք,
որ հաջորդ քայլը կլինի ավելի սերտ համագործակցությունը` Եվրասիական տնտեսական
միության ձևավորումը»,-ասել է նա:
Վարչապետը հիշեցրել է, որ մասնակցությունը նշված
ինտեգրացիոն նախագծերին ենթադրում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և
աշխատուժի ազատ տեղաշարժ: -կ-