Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի
ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու
մասին ՀՀ օրենքը, հաղորդում է president.am-ը:
Հիշեցնենք,
որ փաստաթուղթը նախատեսում է կուտակային համակարգի մասին օրենքով կատարված
կենսաթոշակային պահումների վերադարձ քաղաքացիներին` նրանց դիումներին
համապատասխան:
Ավելի վաղ
ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմաանդրական էր ,ճանաչել կուտակային
կենսաթոշակային համակարգի մասին օրենքի որոշ դրույթներ և կառավարրությանը
հանձնարարել էր մինչև սեպտեմբերի 30-ը վերացնել թերությունները: Այդ առնչությամբ
կառավարությունը մշակել էր մի փաստաթուղթ, որը նախատեսում է քաղաքացիների
կենսաթոշակային պահումների վերադարձ` մինչև օրենքի համապատասխանեցումը ՀՀ
սահմանադրությանը: