Երեկ ուշ երեկոյան, կյանքի 84-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Արտաշեսի Սարգսյանը: Հայ անվանի դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը£ 1954-1991թթ. եղել է Երևանի աբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան:
1991թ. Սոս Սարգսյանը հիմնադրել է Համազգային թատրոնը: 1997-2006թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը£ 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ£ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` ՙՆվագախմբի տղաները՚‚ ՙԵռանկյունի՚‚ ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙՆահապետ՚‚ ՙԽաթաբալա՚, ՙՁորի Միրո՚, ՙՍոլյարիս՚ ֆիլմերը: