Ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու փաստաթղթի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն ընդհանուր որոշում դեռ չկա, լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
'
Նա նշել է, որ այդ հարցը խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում չի բարձրացվի, քանի որ ՙպահը դեռ չի հասունացել՚: Ըստ որում, նա դժվարացել է ասել, թե արդյոք հիշյալ հարցը բարձրացվելու է հաջորդ քառօրյայի ընթացքում:
Փոխարենը ՀՅԴ-ն, որպես անհետաձգելի հարց, մտադիր է փետրվարի 25-ի նիստում բարձրացնել ՙՆաիրիտի՚ շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը: Ռուստամյանի խոսքով, ընդդիմադիր գործընկերները հայտարարել են այդ նախաձեռնութանն իրենց լիակատար աջակցության մասին:
Որոշ տվյալներով, ՙՌոսնեվտը՚ ցանկություն է հայտնել Հայաստանում կառուցել նոր կաուչուկի գործարան, այլ ոչ թե արդիականացնել գործող գործարանը և մարել վերջինիս պարտքերը: Բացառված չէ, որ ՙՆաիրիտի՚ մասնագետների մի մասն աշխատի նոր գործարանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՙՌոսնեֆտ՚ նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ՙՌոսնեֆտ՚, .ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան՚ և ՙՌոսնեֆտ-Հայաստան՚ ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: