«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի
Հովհաննիսյանը եռյակի մյուս առաջնորդներին կոչ է անում արիություն և
հետևողականություն դրսևորել իշխանափոխության հարցում:
Հովհաննիսյանն
Ազատության հրապարակում է, որտեղ դեկտեմբերի 10-ին սկսվել է Մարդու իրավունքների
պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաքը: Գագիկ Ծառուկյանն ու Լևոն
Տեր-Պետրոսյանը հրապարակում չեն, և պատասխանելով այն հարցին, թե ինչու եռյակի
մյուս առաջնորդները չեն եկել, Հովհաննիսյանը հայտարարել է, թե ինքը ոչ թե առաջնորդ
է, այլ` շարքային քաղաքացի: «Ես ոչ ոքի չեմ սպասի, ես միայն սպասում եմ, թե երբ
քաղաքացին կտիրանա հրապարակին և կթելադրի քաղաքական օրակարգը: Կարծում եմ,
հարկավոր է արիություն և հետևողականություն դրսևորել և հստակ հայտարարել
իշխանափոխության անհրաժեշտության մասին», - նշել է Հովհաննիսյանը: