Առավելագույնը, ինչ կարելի էր ակնկալել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի
նախագահների Սոչիի հադիպումից, լարվածության թուլացումն է շփման գծում: Այդ մասին
ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա
Զոհրաբյանը: «Հաշվի առնելով, թե ինչպիսի ցինիկ, անկանխատեսելի և անհուսալի
հակառակորդի հետ մենք գործ ունենք, չէր կարելի ինչ-որ բեկում ակնկալել Սոչիում:
Մենք բազմիցս համոզվել ենք, որ Իլհամ Ալիևը չի կարողանում հարգել ձեռք բերված
պայմանավորվածությունները, նա ամեն անգամ կոպտագույնս խախտում է դրանք», -
ասել Զոհրաբյանը, հավելելով, որ իրեն
մտահոգում է այլ բան, մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարության` միջնադարյան
ինկվիզիցիայի ոգով գործողություններին
միջազգային հանրության արձագանքի բացակայությունը:
Նրա
ասելով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առայժմ չեն արձագանքել Իլհամ Ալիևի ֆաշիստական
հայտարարություններից և ոչ մեկին, ով սպառնում է «վերացնել Հհայաստանը», ոչ էլ
31-ամյա հայ գերուն տանջամահ անելու փաստին: «Ինձ համար անհասկանալի է նաև
Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու հակումը: Այդ կեղծ
դիվանագիտական պարիտետը, «հակամարտության կողմերին» մուղղված միջազգային
հանրության անատամ կոչերը գնալով ավելի վտանգավոր են դառնում: Իրավիճակի նկատմամբ
հենց այդ անհամարժեք վերաբերմունքն է կապանքից ազատում Իլհամ Ալիևի և նրա զինվորականների
ձեռքերը», - նշել է Զոհրաբյանը: