Այն,
ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, ներառյալ Մոսկվայի կողմից Ղրիմի
անջատումը և անջատական տրամարդություններն Ուկրաինայի հարավ-արևելքում, Ռուսաստանի
խռովության մի մասն է` ընդդեմ գոյություն ունեցող աշխարհակարգի: Մայիսի 23-ին
լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին
նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
«Տարօրինակ է, որ իրականում Արևմուտքը և, առաջին հերթին,
ԱՄՆ Ռուսսատանին այսօր պատժում է Ուկրաինայով:
Եվ Մոսկվան գործուն կերպով որոնում է պատասխան հարվածի տարբերակներ:
Այդպիսի պատասխան հարված կարող է դառնալ Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի սանձազերծումը,
ինչը Մոսկվային թույլ կտա ոչնչացնել կովկասյան կոմունիկատիվ միջանցքը, որով
ռուսականի նկատմամբ այլընտրանքնային նավթ ու գազ է փոխադրվում Եվրոպա: Այդ
պատասխան հարվածը Մոսկվայի համար պակաս ծախսատար է, սակայն` չափազանց
արդյունավետ», - ընդգծել է վերլուծաբանը:
Մանուչարյանի կարծիքով, եթե վերջին 4-5 տարում
ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը զրոյական էր, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակն
էապես մեծացրել է այն: Ընդ որում, նրա գնահատմամբ, գործը կարող է հասնել այն
բանին, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն ու ԼՂՀ-ն առաջինը սկսեն մարտական
գործողությունները: Նման սցենարը կարող է իրականացվել շփման գծում զոհերի հանգեցնող
փոխհրաձգությունների հաճախակի դառնալու դեպքում, երբ Մոսկվան, նրա գնահատմամբ,
լիովին կարող է «խաղաղապահներ» մտցնել տարածաշրջան, ինչը կհանգեցնի այնպիսի
իրավիճակի, որն ավելի լավը չի լինի Ուկրաինայում առկա իրավիճակից:
«Այդպիսով,
այսօր Ղարաբաղի հակամարտությունն աշխարհաքաղաքական իմաստով և նշանակությամբ դուրս է
եկել տարածաշրջանի շրջանակներից և գերտերությունների կողմից լիովին կարող է
շահարկվել սեփական նպատակներով: Սակայն կա նաև այլընտրանք: Հայաստանի
ղեկավարությունը Մոսկվային կարող է առաջարկել Կովկասի կոմունիկատիվ միջանցքը
փակելու այլընտրանքային ծրագիր: Այդ դեպքում հայկական հանրապետությունները կարող
են խուսափել նոր պատերազմից, իսկ Մոսկվան կհարվածի Արևմուտքին: Գլխավորն այն է, որ
Երևանի և Մոսկվայի շահերն այդ դեպքում
հերթական անգամ կհամընկնեն: Կարծում եմ, որ ցանկության դեպքում նման
հնարավորություններ և սցենարներ կարելի է մշակել», - ամփոփել է վերլուծաբանը: