Օգոստոսի 6-ին` ժամը 07.37-ին, ահազանգ է ստացվել, որ ՙԵրևան ՋԷԿ՚-ի մոտակայքում ծուխ է նկատվում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` ՙԴողագործ՚ (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին:
Նախնական տվյալներով` գործարանի նկուղային հարկում` մոտ 1000 քմ տարածքում, այրվում են աղբ և թափոններ: