Կարմիր խաչի միջազգային կոմիտեն
բանակցություններ է վարում
Չինարի գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելու շուրջ, ով զոհվել է
Ադրբեջանում գերության մեջ: Սակայն, ինչպես հաղորդել է ԿԽՄԿ Երևանի գրասենյակի
ներկայացուցիչ Զառա Ամատունին, այդ հարցում
առայժմ զգալի առաջընթաց չկա:
Հիշեցնենք, որ Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն, Կարեն Պետրոսյանը մահացել է սուր սրտանոթային անբավարարությունից: Սակայն հայկական կողմը հակված է մտածել, որ երիտասարդը մահացել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արդյունքում: Ոչ պաշտոնական վարկածի համաձայն, Պետրոսյանը
հայ-ադրբեջանական սահմանը հատել է անսթափ վիճակում: