Վերակառուցման և Զարգացման Եվրոպական
Բանկի ¥EBRD¤ երևանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Դևիսը (Mark
Davis): Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է EBRD
Հարավային Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տարածաշրջանային տնօրեն Բրունո
Բալվաներան (Bruno Balvanera):
Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Մարկ Դևիսը
գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցրել
Goldman Sachs (2010-2012թթ.) և Morgan
Stanley (2007-10 թթ) ընկերություններում, զբաղվելով պարտավորությունների կապիտալի
շուկայով, կիրառական գործիքներով, պարտքերի պրոբլեմներով և հիմնական ապրանքների
համակարգված ֆինանսավորումով:
Դևիսը նշել է, որ EBRD առաջնահերթային
ուղղությունները կշարունակեն մնալ ենթակառուցվածքային նախագծերը,
գյուղատնտեսությունը, արտահանումների խթանումը, էներգետիկան և
արդյունաբերությունը: EBRD կշարունակի ներդրումները նաև հանրապետության բանկային
հատվածում: ՙԱյստեղ կա աշխատանքի մեծ դաշտ՚,-ասել է EBRD գրասենյակի նոր ղեկավարը:
EBRD տարեկան վարկային պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 100 մլն.եվրո:
EBRD ընդհանուր ներդրումները Հայաստանում
արդեն անցել են 656 մլն.եվրոյից և իրականացվել է 120 նախագիծ: 2012 թվականին EBRD
Հայաստանում համաձայնագրեր ստորագրեց` 15 ծրագրերով և 94 մլն.եվրո ծավալով:
Ամենախոշոր ներդրումների շարքում կարելի է նշել ՙԶվարթնոց՚ միջազգային
օդանավակայանը, Երևանի Մետրոպոլիտենը և Երևաի ջրամատակարարման համակարգի
վերականգնումը: