ՌԴ Հանրային պալատը
մտադիր է ուղղումներ կատարել Հոլոքոսթի ժխտման քրեականացման վերաբերյալ օրինագծում
և Հայոց ցեղասպանության մասին կետ ներառել: Այդ մասին ապրիլի 18-ի Երևան–Մոսկվա
տեսակամուրջի ժամանակ հաղորդել է ՌԴ հանրային պալատի
անդամ, ՙՀանուն արդարադատության թափանցիկության՚ հասարակական կոմիտեի նախագահ
Դենիս Դվորնիկովը£
Նրա խոսքով, այդ
օրինագիծը մշակման նպատակով ՌԴ Հանրային պալատ ներկայացվել, սակայն վերջինիս
անդամները գտնում են, որ փաստաթղթում անհրաժեշտ է կետ ներառել մարդկության դեմ
բոլոր հանցագործությունների ժխտման քրեականացման վերաբերյալ, այդ թվում`Հայոց
ցեղասպանության: Այս համատեքստում Դվորնիկովը հիշյալ ուղղման քննարկումների համար
Հանրային պալատ է հրավիրել ՌԴ ԱՆ ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի
փոխտնօրեն Վլադիմիր Զախարովին, ով հայտնի է Ցեղասպանության վերաբերյալ իր
հետազոտութուններով: Զախարովը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության
թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ ԱԱ Արևելագիտության ինստիտուտի
տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրինագիծը մշակելիս աջակցություն ցուցաբերելու
պատրաստակամություն են հայտնել: