2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ կողմից 2013 թվականի առաջին կիսամյակում թողարկված վճարային քարտերի քանակը կազմել է 7698, որից VISA – 3787, MasterCard – 3903, ArCa - 8: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ակտիվ քարտերի քանակը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 31 230, որից VISA – 20 750, MasterCard – 9 105, ArCa – 1 375, իսկ աշխատավարձային ծրագրերը կազմել են 150: 2013 թվականի առաջին կիսամյակում Բանկի անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառությունը կազմել է 1 872 757 հզ. ՀՀ դրամ, 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ աճը կազմել է 37%: Բանկը նախատեսում է մինչև 2013 թվականի ավարտը քարտերի թիվը հասցնել 40 հազարի, քարտային շրջանառությունը` 70 000 մլն ՀՀ դրամի, իսկ աշխատավարձային ծրագրերը` 157-ի: