Օրանժ Արմենիա
ընկերության` Orange Premier բաժանորդների համար կազմակերպած և ընկերության
5-ամյակին նվիրված շախմատային առաջնության հաղթողը ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ
հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ Արսեն Նագդալյանն է: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցաշարն անցկացվել է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 27 մասնակիցների միջև: Չորս լավագույն
մասնակիցներն հնարավորություն ունեցան Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան
Պետրոսյանի հետ շախմատ խաղալու:
Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նագդալյանը
ստացել է հնարավորություն ներկա գտնվելու աշխարհի կարևորագույն շախմատային իրադարձություններից
մեկին՝ Zurich Chess Challenge մրցաշարին, որը կկայանա 2015թ.-ի փետրվարի 13-19:
Նշենք,
որ Ցյուրիխի շախմատային մրցաշարը աշխարհի պարբերաբար անցկացվող խոշորագույն
շախմատային առաջնություններից մեկն է: 2015 թվականի առաջնությանը կմասնակցեն
աշխարհահռչակ շախմատիսներ Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր
Կրամնիկը, Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրան և այլոք: