«Lydian
International» ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանում Ամուլսարի ոսկու
արդյունահանման ծրագիրը ղեկավարելու է Ջոն Նեյսբիթը (John Naisbitt), ասված է
ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ընկերության գլխավոր օպերացիոն
տնօրեն Մարկ Լեդյուկն աջակցելու է անցումային փուլում՝ մինչեւ 2014 թվականի
ավարտը, որից հետո հեռանալու է «Lydian International» ընկերույթունից:
Նշվում է նաև, որ Ջոն Նեյսբիթը ծրագրերի մշակման,
կապիտալի կառավարման, նախագծման, շինարարության, գնումների և տարբեր
կազմակերպությունների կառավարման ոլորտում ավելի քան 35-ամյա փորձ ունի: Նա
աշխատել է ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ռուսաստանում, Ասիայում և
Եվրոպայում, ինչպես նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել կամ աշխատել որպես
խորհրդական այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են «AngloGold Ashanti»-ն,
«Lumina Copper»-ն, «Gold Fields»-ը:
«Lydian International» ընկերության նախագահ և գլխավոր
գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը (Howard Stevenson) հայտարարել է, որ, որ Մարկի
ավանդը կայանում է նրանում, որ անցյալ տարի ընկերությունն առաջընթաց արձանագրեց:
Նա շնորհակալություն է հայտնել Մարկ Լեդյուկին կատարած աշխատանքի համար և ցանկացել
հետագա հաջողույթուններ:
Հիշեցնենք,
որ Lydian International ընկերությունը հանդիսանում է Գեոթիմ ՓԲԸ միակ բաժնետերը,
որը լայնամասշտաբ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ-ից և
ինքն էլ ձեռնամուխ կլինի հանքավայրի շահագործմանը: Դա ԽՍՀՄ փլուզումից հետո
Հայաստանում հայտնաբերված ոսկու միակ հանքավայրն է: Lydian International
ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են Տորոնտոի ֆոնդային բորսայում:
Ընկերության մեծամասնական բաժնետերերն են`EBRD և IFC, որոնց մասնաբաժիններն
ընկերությaն կապիտալու կազմում է 6,9-ական տոկոս: