Մայիսի 17-ին` ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից՝ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղբյուրի համաձայն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել՝ 01.59-ին:
Նշենք, որ մայիսի 15-ի կեսգիշերին ընկերության շենքում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել: Բռնկված հրդեհը, որիը եղել է երրորդ աստիճանի բարդության, մարելու համար հրշեջ-ծառայությունից պահանջվել էր 14,5 ժամ: Սկզբում հայտարարվել էր հրդեհի բարդության ՙ2-րդ՚, ապա ՙ3-րդ՚ աստիճան: ԱԻՆ տվյալներով, Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության եւ ոստիկանության ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքները տեղում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի վայր էին ժամանել նաեւ գյուղատնտեսության նախարարը, պաշտոնյաներ: Արշակունյաց պողոտայի տվյալ հատվածը գրեթե կես օր պատված էր թանձր ծխով եւ տհաճ հոտով:
ՙՍպայկա՚ ՍՊՆ-ն ստեղծվել է 2001 թվականին, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ավտոփոխադրողներից մեկը և միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում ԱՊՀ և Եվրոպայի երկրներում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է նաև տարաների, այդ թվում` արկղերի և պալետների արտադրությունը