Դեկտեմբերի 20-21-ը “Մոսկվայի տուն” ՄՄԳԿ-ն Երևանում անցկացնում է
“Համագործակցության զարգացումը եվրասիական տարածության ինտեգրացիոն գործընթացների
համատեքստում” խորագրով ԶԼՄ-ների հայ-ռուսական ֆորումը:
Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդեցին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայությունից, ֆորումին կմասնակցեն հայաստանյան և ռուսաստանյան առաջատար տեղեկատվական
գործակալությունների ներկայացուցիչները:
Քննարկվող թեմաների շարքում են. ԶԼՄ-ները որպես փափուկ ուժի և ժողավրդական
դիվանագիտության գլխավոր գործիքներից մեկը;
ԶԼՄ-ների դերը ռուս-հայկական հարաբերություններում; Ռուսաստանյան ԶԼՄ-ների
դիրքը Հայաստանում, հայկական շուկա դուրս գալու ճանապարհները; Ռուսաստանի և
Հայաստանի ԶԼՄ-ների փոխազդեցության հնարավորությունները ԱՊՀ տարածության
ինտեգրացիոն գործընթացների համատեքստում:
Միջոցառման կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարության
արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժինը, “Միջազգային կապերի մոսկովյան
կենտրոն” պետական ունիտար հիմնարկը, Երևանի “Մոսկվայի տուն” մշակութային գործնական
կենտրոնը` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության
հովանու ներքո:
Ֆորումի արդյունքներով դեկտեմբերի 21-ին ժ. 12:00
“Մոսկվայի տան” կոնֆերանս-սրահում կկայանա մամուլի ասուլիս: