«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն 2011 թվականից ի վեր տեղաբաշխել է ավելի քան 10
մլրդ.դրամ ծավալով 11 թողարկումների պարտատոմսեր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ընկերության
գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը: Ընկերության առաջին 9 տրանշերի պարտատոմսերը
եղել են կարճաժամկետ, իսկ վերջին երկուսը` միջնաժամկետ:
«Ներկայումս ընկերությունն առաջին քայլերն է անում
հիփոթեքային և կապիտալի շուկաների միավորման ուղղությամբ: Ինչպես ցույց է տալիս
միջազգային փորձը, սա հիփոթեքային վարկավորման մատչելիությունը բարձրացնելու
ամենաարդյունավետ եղանակն է»,-նմշել է Մ.Եդիգարյանը:
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերությունը ծրագրում
է 10 տարի և ավելի ժամկետով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկում: «Դա թույլ կտա
ունենալ «երկար» փողեր, որոնք հետագայում կտեղաբաշխվեն վարկային շուկայում»,-նշել
է Մ.Եդիգարյանը:
Նա նշել է, որ ներկայումս ընկերությունը գործիքների
տրամադրման նպատակով թողարկում է միայն սովորական կորպորատիվ պարտատոմսեր, բայց
առաջիկա 2 տարիներին ծրագրում է ներդնել հայկական շուկայի համար նորություն
հանդիսացող գործիքներ, որոնք ապահովված են պարտատոմսերի վարկերով:
Մամուլի ասուլիսին ներկա`
Բորսայի ղեկավար Կոնստանտին Սարոյաննն էլ իր հերթին է նշել, ԱՀԸ վերաբերյալ
տվյալները, որպես հայկական շուկայի ավելի ակտիվ մասնակցի, ներկայացված են
Նյու-Յորքի ֆոնդային բորսայի էկրանների վրա, Թայմս Սքվերում:
Հիշեցնենք, որ ս.թ.
հունիսի 27-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի
տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր
գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,597,801,450 ՀՀ դրամ: Պարտատոմսերն
ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է
1,207,800,730 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,000.08 ՀՀ դրամ: Միջին կշռված
եկամտաբերությունը կազմել է 11.824%, իսկ
կտրման եկամտաբերությունը՝ 11.9998%:
Նշենք,
որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային
կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ
կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ
(գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության
լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ
կենտրոնական բանկը: