Arminfo.info




 Երկուշաբթի, 9 Մարտի 2015 13:08

Ստեփանյան Դավիթ

Ժիրայր Սէֆիլյան. Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումները կարող են հանգեցնել բախումների և սահմանային վերաձևումների ՙ

Ժիրայր Սէֆիլյան. Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումները կարող են հանգեցնել բախումների և սահմանային վերաձևումների  ՙ

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներիշխանական հակամարտության արդյունքներն ակնհայտ են: Ձեր կարծիքով ո՞վ կարող է հավակնել համակարգային ընդդիմության թափուր մնացած տեղին:


Համակարգի ներսում վաղուց ըստ էության ընդդիմություն չկա: Մեր աչքի առաջ  համակարգը քաղաքական առումով ավելի ու ավելի միատարր է դառնում: Այսուհետև համակարգի ներսում «ընդդիմության» դրոշի տակ լինելու են միայն քանակապես նվազ և կազմակերպորեն թույլ ուժեր, որոնք ժամանակ առ ժամանակ անկայուն «դաշինքներ» են կազմելու իրար հետ: Սակայն ամեն ինչ լինելու է ռեժիմի սահմանած կանոնների համաձայն, և նրա ղեկավարը բոլոր հիմնական լծակներն իր ձեռքում է պահելու: Վտանգ զգալու դեպքում նա միշտ էլ կարողանալու է պատժել կանոնները խախտած «ընդդիմադիր»
ուժին կամ կազմաքանդել նրանց ստեղծած «դաշինքը»: Մեկ բառով ասած՝ տեղի է ունենում համակարգի լիակատար նենգափոխում: Այն դառնում է հարյուր տոկոսով կեղծ: Իսկ դա նշանակում է, որ ռեժիմը  շարունակելու է կեղեքել մեր երկիրը, արտագաղթեցնել մեր ժողովրդին, հանձնել Արցախն ու մեր ինքնիշխանությունը, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» բացառապես զբաղվելու է քաղաքական պայքարի պատրանք ստեղծելով և ժողովրդին մոլորեցնելով: Փաստորեն՝ համակարգի ներսում եղած «ընդդիմությունը» քաղաքական խղճուկ աշխատավարձի դիմաց  դառնալու է խանի և նրա բանդայի կրտսեր գործընկերն ու հանցակիցը: Իսկ քանի որ մեր երկիրը գաղութացված է, այս ամենը կատարվելու է մեր ազգային շահերի հաշվին՝ հանուն օտարի շահերի: Այդ պատճառով համակարգի ներսում տեղի ունեցող գործընթացին հետևելն ու դրանով զբաղվելը հակասում է մեր ազգի և պետության շահերին: Մեր ժողովուրդը պետք է քաղաքականապես կազմակերպվի համակարգից դուրս, այնուհետև հեռացնի կառավարող ռեժիմին և առողջացնի համակարգը:
Մենք տարիներ ի վեր աշխատում ենք այդ ուղղությամբ: Այսօր արդեն մոտենում ենք վերջնագծին:
2015 թ. հունվարի 10-ին ձևավորվել է Հիմնադիր խորհրդարանը,
որը դառնալու է մեր ժողովրդի կամքն արտահայտող ներկայացուցչական մարմին և ռեժիմին հեռացնելուց հետո փոխարինելու է նրան: Ի դեպ, Հիմնադիր խորհրդարանի ձևավորումն ավարտված չէ, նրա դռները բաց են բոլոր ազնիվ և պայքարող մարդկանց համար, ովքեր գիտակցում են, որ հարկավոր է կազմակերպվել համակարգից դուրս: Ինչպես հայտարարել ենք, ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու ենք 2015 թ. ապրիլի
24-ին՝ քաղաքացիական անհնազանդության գործողութունների միջոցով:


 Հիմնադիր խորհրդարանի ընդդիմախոսները պարբերաբար քննադատում են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը ապրիլի 24-ը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մտադրության համար: Ցանկալի է իմանալ Շարժման իրական շարժառիթը և այդ օրվա համար պլանավորված միջոցառումների օրակարգը:


Այդպիսի կարծիքները կամ մոլորության հետևանք են կամ էլ սպասարկում են գործող ռեժիմի շահերը: Մինչ այս հարցին ըստ էության անդրադառնալը պետք է նկատի ունենանք,
որ մեր երկիրը գաղութացված է, իսկ գաղութացված երկրում կարող է լինել միայն պայքարի մեկ տեսակ՝ ազգային-ազատագրական: Նման երկրում չի կարող լինել քաղաքական համակարգ, ուստի չի կարող լինել նաև ներքաղաքական կամ միջկուսակցական պայքար: Ինչպես արդեն ասացի, համակարգի ներսում ամեն ինչ ենթակա է խանին և ծառայում է միայն խանի ու նրա օտար տերերի շահերին:


Շարժման իրական շարժառիթը մեր ազգի շահերին համապատասխան, առաջին հերթին՝ ազգային պետություն ստեղծելու նպատակով,
ապրիլի 24-ի վերաիմաստավորումն է և օրվա էներգիան այդ վեհ նպատակին ծառայեցնելը: Ժամանակն է գիտակցելու, որ առանց ազգային պետության մենք դատապարտված են նորանոր ցեղասպանությունների: Այսօր էլ սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում:  Ուստի ապրիլի 24-ը պետք է ծառայի նաև ներկա եղեռնը կասեցնելու և հետագայում նման աղետալի հեռանկարը բացառելու նպատակին: Ապրիլի 24-ը միայն որպես սգո և հիշատակի օր ընկալելը կործանարար է մեր ազգի համար: Այն պետք է դառնա վերածննդի,
արդարության հաստատման և ազգային պետականության կերտման օր: Ինչ վերաբերում է այդ օրվա մեր քաղաքական օրակարգին, արդեն հայտարարել ենք, որ մենք չենք կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խափանել օրվա միջոցառումները: Մենք նույնպես այցելելու ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր և մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու: Սակայն մենք չենք բավարարվելու այդքանով և օրվա մնացած մասը ծառայեցնելու ենք ազգային պետություն կառուցելու նպատակին:


Որո՞նք էին, Ձեր կարծիքով, Բերձորում Ձեր ավտոերթի նկատմամբ և այն «դիմավորելու» հարցում արցախյան իշխանությունների ոչ ադեկվատ վարքագծի պատճառները:


Արցախն այն հանգույցն է, որով մենք լծված ենք գաղութացման սայլին: Մենք բացահայտում ենք այդ հանգույցի առկայությունը, հիմնավորում ենք այն քանդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ցույց ենք տալիս դրա քանդելու ձևը: Հայաստանում ռեժիմը գլխավորողի և նրա ստեփանակերտյան գործընկերոջ համար այդ հանգույցը լինել-չլինելու աստիճանի կարևորություն ունի: Սրանք իրենց հոգևոր հայր, տխրահռչակ Բ. Կևորկովի հոգեզավակներն են: Իսկ նա 88-ի Արցախյան շարժման առաջին օրերին բացահայտ կերպով արտահայտվել էր, որ Շարժմանը թույլ չի տալու ծավալվել, քանի որ «Ղարաբաղն իր կյանքի ստատուսն է»: Ինչպես հետագայում տեսանք, Կևորկովն անզոր գտնվեց: Նրա հոգեզավակ նորկևորկովները նույնպես շուտով կորցնելու են կառավարումը:


Հանրապետական պատգամավորներից մեկը Հիմնադիր խորհրդարանին մեղադրել է Ադրբեջանից և Թուրքիայից ֆինանսավորվելու մեջ: Քաղաքական շարժումների և կուսակցությունների արտաքին ֆինանսավորման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը հանրահայտ է: Համենայն դեպս՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս սադրանքը:


Արցախյան ավտոերթի առիթով մեր շարժումը ջախջախելու ծրագիր էր մշակվել, որ բաղկացած էր երեք փուլից՝ ավտոերթից առաջ մեր շարժման հրեշացումը, ավտոերթի մասնակից շարժման անդամների նկատմամբ բռնությունը և այդ բռնության արդարացումը: Ի դեպ, հետագայում ակնհայտ դարձավ, որ մեր նկատմամբ ծրագրված բռնությունը շատ ավելի լուրջ հետևանքներ պետք է ունենար: Ամենայն հավանականությամբ՝ պետք է լինեին նաև սպանություններ և բանտարկություններ, սակայն մեր կազմակերպվածության շնորհիվ հակառակորդը ձախողեց: Շարժման հրեշացման և նրա նկատմամբ բռնության արդարացման նպատակով նախապես մշակվել էր համապատասխան քարոզչական պլան, ինչպես նաև որոշվել էին դրա քաղաքական, գործակալական և տեղեկատվական դերակատարները: Պատգամավորի պաշտոն զբաղեցնող այդ անձնավորության սադրանքը նշված պլանի շրջանակում նրան տրված հանձնարարության կատարման նպատակ էր հետապնդում: 


Գյումրիի ողբերգության նկատմամբ Ռուսաստանի առնվազն անհասկանալի ռեակցիան և իր «ռազմավարական գործընկերոջ» հակառակորդ Ադրբեջանին զինելու հանգամանքը տարածաշրջանում ստեղծում են մի իրավիճակ, որը վկայում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության արմատական փոփոխությունների նախապատրաստման մասին: Կարծիք կա, որ այդ փոփոխությունների բաղադրիչներից մեկը լինելու է Հայաստանից 102-րդ ռազմակայանի դուրս բերումը: Ցանկալի է իմանալ Ձեր կարծիքը տարածաշրջանային վերջին տեղաշարժերի վերաբերյալ:


Ռազմավարական դաշնակիցն իր դաշնակցի հակառակորդին չի զինում: Դա ռազմավարական դաշնակցի արարք չէ և ընդունելի չէ մեզ համար: Մենք կողմ ենք դաշնակցության, այդ թվում՝ ռազմավարական դաշնակցության: Սակայն դա պետք է լինի ոչ թե կողմերից մեկի արժանապատվության և ինքնիշխանության հաշվին, այլ հավասարության և շահերի փոխադարձության հիման վրա: Ընդ որում՝ այդ փոխադարձությունը պետք է լինի ոչ միայն պաշտպանության, այլև հարաբերությունների բոլոր բնագավառներում: Մյուս կողմից՝ մեր համար սկզբունքային է, որ մենք մեր ուժերով կարողանանք ապահովել մեր պաշտպանությունը: Դաշնակից ունենալը ցանկալի է, սակայն դաշնակցի օգնությունը պետք է օժանդակ բնույթի լինի: Չի կարելի պետության անվտանգության համակարգը կառուցել թեկուզ դաշնակից, բայց օտարի ուժին ապավինելու հույսով: Այո, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումներ կան: Հավանական է, որ դրանք հանգեցնեն բախումների,
սահմանային վերաձևումների, տարածաշրջանում դեր ունեցող արտաքին ուժերի ազդեցության չափերի, ինչպես նաև այդ ուժերի կազմի փոփոխությունների: Սակայն այդ միտումներին հետևելով հանդերձ, մենք պետք է դուրս գանք պասիվ դիտորդի դերից և վերածվենք ինքնուրույն սուբյեկտի: Միայն այդ կերպով մենք կկարողանանք ոչ միայն խուսափել հերթական անգամ ուժեղների ոտքի տակ մնալուց և նրանց շահերի մանրադրամ դառնալուց, այլև մասնակցել այդ միտումների զագրացումներին և օգտվելով գալիք փոփոխությունների արդյունքներից՝ վերածվել տարածաշրջանային գործոնի: Գործոն դառնալու համար մեզ անհրաժեշտ է առնվազն կամուրջ լինել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքների վրա: Այդ խնդիրը մասամբ լուծելու համար 1988-94 թ.թ. ընթացքում մեզ հաջողվեց Արցախի ազատագրման միջոցով Իրանի հետ ամուր կապ ստեղծելու նախադրյալներ ձևավորել: Սակայն այդ խնդիրը չի կարող լուծվել առանց Նախիջևանի և նրա հաղորդակցային հնարավորությունների: Սյունիքի տարածքով երկաթգիծ կառուցելու ծրագիրն իրատեսական չէ: Այդ պատճառով առաջիկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում մեզ համար առաջնային է դառնալու Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումը:  Գործոնի վերածվելու համար կա նաև ներհայկական շատ կարևոր, կարող եմ ասել՝ որոշիչ հանգամանք: Դա անկախության տարիներին առաջացած նոր սերնդի, այդ թվում՝ նոր ձևավորվող, ունակ, առողջ և ինքնիշխան քաղաքական սերնդի առկայությունն է Հայաստանում և հայության շրջանում: Այսուհետև քաղաքականություն մշակելիս և իրագործելիս այս հանգամանքը պետք է նկատի ունենանք ինչպես մենք, այնպես էլ արտաքին ուժային կենտրոնները:


Նորություններ
Մոսկվա. Վրաստանն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Անդրկովկասի հարցով Մոսկվա. Վրաստանն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Անդրկովկասի հարցով "3+3" ձեւաչափի ստեղծման վերաբերյալ առաջարկին
Թեհրանը կտրականապես հերքել է Կովկասի տարածքով թմրավաճառության կազմակերպմանն Իրանի առնչության մասին Ալիեւի պնդումներըԹեհրանը կտրականապես հերքել է Կովկասի տարածքով թմրավաճառության կազմակերպմանն Իրանի առնչության մասին Ալիեւի պնդումները
Արցախի պաշտպանության բանակը հերքել է Հարավ գյուղի գնդակոծման մասին տեղեկությունըԱրցախի պաշտպանության բանակը հերքել է Հարավ գյուղի գնդակոծման մասին տեղեկությունը
Հայաստանում շարունակում են պահպանվել կորոնավիրուսի պատճառով մահացության բարձր ցուցանիշներըՀայաստանում շարունակում են պահպանվել կորոնավիրուսի պատճառով մահացության բարձր ցուցանիշները
Իրանում նախազգուշացրել են Իլհամ ԱլիեւինԻրանում նախազգուշացրել են Իլհամ Ալիեւին
Առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակԱռանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստինՍեյրան Օհանյանին թույլ չեն տվել մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին
Վճարե՛ք Իդրամով առցանց խանութներում, ստացե՛ք անվճար առաքում կամ քեշբեք և մասնակցե՛ք խաղարկությանըՎճարե՛ք Իդրամով առցանց խանութներում, ստացե՛ք անվճար առաքում կամ քեշբեք և մասնակցե՛ք խաղարկությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համարՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին
Ադրբեջանական ԶՈՒ կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբԱդրբեջանական ԶՈՒ կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ
ՄԻՊ. Ադրբեջանական ԶՈՒ հանցավոր ոտնձգությունների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունըՄԻՊ. Ադրբեջանական ԶՈՒ հանցավոր ոտնձգությունների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը
Հայացք Մոսկվայից. Իրավիճակը, որում Ղարաբաղի հայերին էթնիկ զտումից պաշտպանում են միայն 2000 ռուս խաղաղապահներ, չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ հենց Ռուսաստանի շահերիցՀայացք Մոսկվայից. Իրավիճակը, որում Ղարաբաղի հայերին էթնիկ զտումից պաշտպանում են միայն 2000 ռուս խաղաղապահներ, չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ հենց Ռուսաստանի շահերից
Փաշինյան. Առաջարկում եմ ուժեղացնել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմներըՓաշինյան. Առաջարկում եմ ուժեղացնել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները
Ադրբեջանական ԶՈՒ կրակ են բացել Արցախի ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբԱդրբեջանական ԶՈՒ կրակ են բացել Արցախի ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Կանխատեսում. Մոսկվայի եւ Անկարայի միջեւ առճակատման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն պրոքսիի դերումԿանխատեսում. Մոսկվայի եւ Անկարայի միջեւ առճակատման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն պրոքսիի դերում
Գյումրիում տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկըԳյումրիում տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը
Փաշինյանը Վասակ Դարբինյանին եւ Վարուժան Օլքինյանին նշանակել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներՓաշինյանը Վասակ Դարբինյանին եւ Վարուժան Օլքինյանին նշանակել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
Փարիզի սրտում գտնվող հատվածը կրելու է Հայաստանի անունըՓարիզի սրտում գտնվող հատվածը կրելու է Հայաստանի անունը
Հայաստանում պահպանվում են կորոնավիրուսի տարածման աճի բարձր տեմպերըՀայաստանում պահպանվում են կորոնավիրուսի տարածման աճի բարձր տեմպերը
Արցախի ՊՆ. Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարակա­ն իրադրությունը հանգիստ է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունիԱրցախի ՊՆ. Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարակա­ն իրադրությունը հանգիստ է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի
Հաագայի ՄԱԿ միջազգային դատարանը լսումներ է սկսել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի շրջանակներումՀաագայի ՄԱԿ միջազգային դատարանը լսումներ է սկսել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի շրջանակներում
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումըՀայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդել է տեխնիկական խափանման մասինՀայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդել է տեխնիկական խափանման մասին
Պուտին. ԵԱՏՄ երկրների նկատմամբ պատժամիջոցներն օգտագործվում են որպես օրինական կառավարությունների քայքայման միջոցՊուտին. ԵԱՏՄ երկրների նկատմամբ պատժամիջոցներն օգտագործվում են որպես օրինական կառավարությունների քայքայման միջոց
Միրզոյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանըՄիրզոյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը
ԶԼՄ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն ՄինսկումԶԼՄ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում
ՀԱՊԿ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավական են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համարՀԱՊԿ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավական են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար
Կանխատեսում. Տուրբուլենտությունից Հարավային Կովկասի արագ ելք ակնկալելու հարկ չկաԿանխատեսում. Տուրբուլենտությունից Հարավային Կովկասի արագ ելք ակնկալելու հարկ չկա
Քաղաքագետ.  Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը փորձում են Ալիեւին փրկել քրեական օղակիցՔաղաքագետ.  Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը փորձում են Ալիեւին փրկել քրեական օղակից
"Ծննդյան վայրը" անձնագրում՝ սեփական ցանկությամբ. կառավարությունը փոխում է գործող կարգը
Անն Լույո. Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ կողմերի ջանքերինԱնն Լույո. Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ կողմերի ջանքերին
Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ գրգռիչներըՄոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ գրգռիչները
ԱԱԾ-ին կփոխանցվի Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի սահմանային հատվածը՝ պաշտպանության ամրապնդման նպատակովԱԱԾ-ին կփոխանցվի Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի սահմանային հատվածը՝ պաշտպանության ամրապնդման նպատակով
Հայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարըՀայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը
Հնդկաստանի արտգործնախարարը կոչ է արել գործնական, շոշափելի քայլեր ձեռնարկել հայ-հնդկական հարաբերություններն առաջ մղելու համարՀնդկաստանի արտգործնախարարը կոչ է արել գործնական, շոշափելի քայլեր ձեռնարկել հայ-հնդկական հարաբերություններն առաջ մղելու համար
Արցախի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու մասին «լուրը»Արցախի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու մասին «լուրը»
Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ․ Ակբա բանկՀեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ․ Ակբա բանկ
ԱԺ խոսնակը Հնդկաստանի ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում Պակիստանի ապակառուցողական պահվածքի վրաԱԺ խոսնակը Հնդկաստանի ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում Պակիստանի ապակառուցողական պահվածքի վրա
Թեհրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր. ԻԻՀ գլխավոր դատախազԹեհրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր. ԻԻՀ գլխավոր դատախազ
Իրանի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արաքս գետի ընթացիկ կարգավիճակըԻրանի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արաքս գետի ընթացիկ կարգավիճակը
Հայաստանի ԱԳ նախարար. Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության ապահովման գործումՀայաստանի ԱԳ նախարար. Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության ապահովման գործում
ԱԳՆ ղեկավար.  Հնդկաստանը ԵԱՀԿ մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից էԱԳՆ ղեկավար.  Հնդկաստանը ԵԱՀԿ մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է
Հնդկաստանի արտգործնախարար. Հեռավորությունը եւ ծովային ու ցամաքային ճանապարհների պակասը խոչընդոտ է առեւտրատնտեսական համագործակցության համարՀնդկաստանի արտգործնախարար. Հեռավորությունը եւ ծովային ու ցամաքային ճանապարհների պակասը խոչընդոտ է առեւտրատնտեսական համագործակցության համար
Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար դեպք է հաստատվելՄեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար դեպք է հաստատվել
Հնդկաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են Չաբահար նավահանգստի շուրջ վերջին դրական զարգացումներըՀնդկաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են Չաբահար նավահանգստի շուրջ վերջին դրական զարգացումները
Հնդկաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀնդկաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միրզոյան. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորում տեսնում է միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոՄիրզոյան. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորում տեսնում է միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո
Հայացք Թբիլիսիից. Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրենց թույլ տալ վերջին 30 տարիների տրամաբանության շրջանակում մնալու շքեղությունՀայացք Թբիլիսիից. Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրենց թույլ տալ վերջին 30 տարիների տրամաբանության շրջանակում մնալու շքեղություն
Կանխատեսում. Նոր պատերազմ չի լինի։ Կլինեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ երկար բանակցություններԿանխատեսում. Նոր պատերազմ չի լինի։ Կլինեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ երկար բանակցություններ
Աբդոլահիանը՝ Բայրամովին.  Իրանը եւ Ադրբեջանը պետք է կանխեն թյուրըմբռնումը հարաբերություններումԱբդոլահիանը՝ Բայրամովին.  Իրանը եւ Ադրբեջանը պետք է կանխեն թյուրըմբռնումը հարաբերություններում
Ֆրանսիացի դիվանագետ. Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբՖրանսիացի դիվանագետ. Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ
Ամերիաբանկն արժանացել է  «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակինԱմերիաբանկն արժանացել է  «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
Հնդկաստանի արտգործնախարարը ժամանել է ՀայաստանՀնդկաստանի արտգործնախարարը ժամանել է Հայաստան
ԱԺ նախագահն ու Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին եւ անհայտ կորածներին առնչվող իրավիճակըԱԺ նախագահն ու Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին եւ անհայտ կորածներին առնչվող իրավիճակը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումըՄոսկվայում մեկնարկել է Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը
ԿԳՄՍ նախաարարը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարներըԿԳՄՍ նախաարարը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Որպեսզի մյուսներին խրատ լինի. Իրանական դատարանը կոշտ դատավճիռ է կայացրել անցյալ տարի արցախյան պատերազմի ընթացքում ի աջակցություն Ադրբեջանի ակցիայի մասնակիցների նկատմամբՈրպեսզի մյուսներին խրատ լինի. Իրանական դատարանը կոշտ դատավճիռ է կայացրել անցյալ տարի արցախյան պատերազմի ընթացքում ի աջակցություն Ադրբեջանի ակցիայի մասնակիցների նկատմամբ
Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահՎիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ
Ընտրություններին ընդառաջ. Փաշինյանը համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ է նշանակել Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում եւ ՎայքումԸնտրություններին ընդառաջ. Փաշինյանը համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ է նշանակել Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում եւ Վայքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի ԳՀՎ գնդապետ. Այս պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ճնշմամբ, չափազանց վտանգավոր է Ռուսաստանի համարՌուսաստանի ԳՀՎ գնդապետ. Այս պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ճնշմամբ, չափազանց վտանգավոր է Ռուսաստանի համար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ԱրցախՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
Բորիս Պոդոպրիգորա. Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու նախադրյալներ կանԲորիս Պոդոպրիգորա. Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու նախադրյալներ կան
Լապշին. Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջովԼապշին. Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջով
ԱԻՆ-ը ներկայացրել է վարքագծի կանոնները  ԱԻՆ-ը ներկայացրել է վարքագծի կանոնները  "Օդային տագնապ" հայտարարելու դեպքում
Իսրայելում Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով խնդրագիր է նախաձեռնվելԻսրայելում Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով խնդրագիր է նախաձեռնվել
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են