ՀՀ կառավարության կողմից ստեղծված
աշխատանքային
խումբն
ավարտել
է
ցիանային
տեխնոլոգիաներ
կիրառող
Lydian International ընկերության ոսկու վերամշակման ֆաբրիկայի համար նախատեսված շինհրապարակի գտնվելու վայրի
հետ
կապված
աշխատանքը:
Ինչպես
հաղորդում
է
ՙԷկոԼուրը՚, ձեռք են բերվել պայմանավորվածություններ այն մասին,
որ
ցիանային
ֆաբրիկայի
տեղակայման
վայրը
ընդունելի
է
թե
կառավարության,
թե
ընկերության
համար:
նոր
օբյեկտը
կտեղակայվի նախկինում նախատեսված վայրից չորս կմ դեպի հարավ - արեւմուտք և հորատանցքներից յոթ կիլոմետր
հեռավորության
վրա:
Հիշեցնենք, որ Lydian International-ը նախատեսում
է
բաց
եղանակով
շահագործել
Ամուլսարի
ոսկու
հանքավայրը`տոննայի
համար 0.9 գ ոսկու պարունակությամբ, և վերամշակել
ոսկու
հանքաքարը
ցիանային
եղանակով:
Ընկերությունը
արդեն
երրորդ
անգամ
է
փոխում
ցիանային
ֆաբրիկայի
գտնվելու
վայրը,
քանի
որ
նախկին
տարածքները
լուրջ
վտանգ
էին
ներկայացնում
ջրային
ռեսուսների,
մասնավորապես`
Հայաստանի
ռազմավարական
առաջնահերթություն
հանդիսացող
Սևանա
լճի
համար: