Հայաստանը չի կարող վաղը կամ մյուս օրը մտնել Մաքսային միություն, դրա համար Երևանը պետք է կատարի բոլոր ընթացակարգերը և օրենսդրորեն
ընդունի
բոլոր
այն
փաստաթղթերն
ու
համաձայնագրերը,
որոնք
արդեն
մշակվել
են:
Հայաստանը
պետք
է
անցնի
միացման
ճանապարհ,
այնպես,
ինչպես
Առևտրի
համաշխարհային
կազմակերպությանն
են
միանում
որոշ
ժամանակահատվածից
անց:
Այս
մասին
Բելառուսիայի
նախագահ
Ալեքսանդր
Լուկաշենկոն
հայտարարել
է
ԱՊՀ
անդամ
երկրների
լրատվամիջոցների
հետ
հանդիպմանը:
Ինչպես Մինսկից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, Լուկլաշենկոն
նշել
է,
որ
Մաքսային
միությանը
Հայաստանի
միանալու
հարցում
դեռ
շատ
անորոշություններ
կան:
ՙԱմենավատն այն կլինի, երբ տեղի ունենա որոշակի շտապողականություն: Ինչպես հայտնի
է,
Ուկրաինան,
Մոլդովոն
և
Հայաստանը
մտադիր
են
ստորագրել
ԵՄ
հետ
ասոցացման
համաձայնագիրը:
Ես
չեմ
վերլուծել
Հայաստանի
և
Մոլդովայի
հետ
ԵՄ
համաձայնագրերի
նախագծերը,
բայց
Ռուսաստանի
հետ
միասին
մենք
լավ
ենք
վերլուծել
Ուկրաինայի
հետ
ԵՄ
համաձայնագիրը:
Եթե
դրանք
էլ
լինեն
նույնանման
փաստաթղթեր,
ապա
հասկանալի
է,
թե
որքան
խորն
ու
հեռուն
են
պատրաստ
գնալ
մեր
մոլդովացի
և
հայ
գործընկերներն
այդ
ուղղությամբ:
Ես
արդեն
այդ
թեմայով
արտահայտվել
եմ
և
շատ
ուրախ
եմ,
որ
որոշ
ժամանակ
անց,
Մեդվեդևը,
հանդիպելով
ուկրաինացիների
հետ,
բառ
առ
բառ
կրկնեց
այն,
ինչ
ասացի
ես:
Ճիշտ
է,
ռուսաստանցիները
կտրուկ
քննարդատության
ենթարկեցին
իմ
այդ
դիրքորոշումը,
մինչև
որ
նա
ասաց,
որ
պարզապես
անհարմար
է
զգում
ռուսական
որոշ
ԶԼՄ-ների փոխարեն:
Մենք
որ
մի
վտանգ
չենք
տեսնում,
որ
Ուկրանինան
երկխոսության
մեջ
է
ԵՄ
հետ՚,-ասել է Բելառուսի
նախագահը:
Նա
նաև
տեղեկացրել
է,
որ
Ռուսաստանի
ղեկավարության,
ինչպես
նաև
ՀՀ
նախագահ
Սերժ
Սարգսյանի
հետ
Սոչիում
քննարկել
է
ՄՄ-ին Հայաստանի
միանալու
հարցը:
ՙԵս
նկատեցի,
որ
դա
անգամ
քայլ
էլ
չէ,
դա
ընդամենը
կես
քայլ
է`
մեզ
հետ
լինելու
նպատակով՚,-նշել է Լուկաշենկոն:
Նա
նաև
ընդգծել
է,
որ
անհրաժեշտ
է
միասին
նստել
և
քննարկել,
թե
ինչպես
է
Հայաստանը
տեսնում
իր
ապագան
Մաքսային
միության
մեջ,
Եվրասիական
տնտեսական
տարածությունում,
իսկ
մյուս
կողմից`
Եվրամիությունում:
Այս
ամենը
հարկավոր
է
քննարկել
Մինսկում:
ՙԵս
չեմ
բացառում,
որ
կարող
է
հայտնվել
Մաքսային
միությանը
Հայաստանի
միանալու
մտադրությունների
վերաբերյալ
մի
փաստաթուղթ՚,-ընդգծել
է
Լուկաշենկոն: