«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline)
հայտարարել է փետրվարի 22-ին Բագրատաշենի կապի հանգույցում աշխատանքների
իրականացման մասին:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ԸՆկերության մամուլի ծառայությունից, Բագրատաշենի մաքսային կետում տարվող շինարարական
լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝
միջազգային հեռահաղորդակցության կապուղիների
հնարավոր վնասը կանխելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը կտեղափոխի Բագրատաշենի կապի
հանգույցը շինարարական աշխատանքների հրապարակից հեռու՝ ավելի ապահով վայր։ Վերը
նշված տեղափոխման աշխատանքների ընթացքում հնարավոր են միջազգային կապի և ինտերնետ
հասանելիության ժամանակավոր
խափանումներ։
Աղբյուրի համաձայն, տեղափոխման աշխատանքները
կմեկնարկեն փետրվարի 22-ին՝ գիշերը ժամը 02։00-ից մինչև 06։00–ը։ Ընկերությունը
մտադիր է օգտագործել տեխնիկական և մարդկային հնարվոր ողջ ռեսուրսներն այս
գործընթացն առավելագույնս սեղմ ժամկետում ավարտելու համար։ ԸՆկերությունը հայցում
է օգտատերերի ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ,
որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի
վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ
հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում,
Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում,
Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում,
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782
մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind»,
«Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy»
ապրանքանիշերի ներքո: 2013թ. Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների
թիվը կազմում էր 219 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ
բորսայում VIP նշումով: