Ադրբեջանն ավանդաբար հաշվեկշիռ է ցուցադրել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում: Եվ եթե Վլադիիր Պուտինի Բաքու այից հետո այդ հաշվեկշիռը խախտվի, ապա Ռուսաստանի հետ Ադրբեջանի մերձեցումը հեռանկարում կարող է Արևմուտքի հետ խնդիրներ ստեղծել: Օգոստոսի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
ՙՊաշտոնապես Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն պատմությանը հայտնի են ոչ քիչ օրինակներ, երբ Ռուսաստանն զոհաբերել է Հայաստանի շահերը` բաժանելով հայկական հողերը սեփական շահերին համապատասխան: Այդ առնչությամբ, ռուս-ադրբեջանական համագործակցությունը և, մասնավորապես, Ռուսաստանի նախագահի այցը Բաքու Երևանում պետք է հարուցեն որոշակի մտահոգություն, սակայն` ոչ վախ՚, - ընդգծել է նա:
Շիրինյանի կարծիքով, Ռուսաստանի նախագահի այցը Բաքու հարկավոր է գնահատել նորմալ, որպես այդ երկրների միջև հարաբերությունների մի մասը: Այլ բան է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական խուսավարումը տարածաշրջանում տալիս է ոչ միայն դրական պտուղներ, այլև նվաս է հասցնում: Պուտինի այցն, անկասկած, մտահոգել է ոչ միայն Երևանին, այլև Ադրբեջանի հարևան մյուս երկրներին, օրինակ, Թուրքմենստանին և Իրանին, որոնց հետ հարաբերություններում նույնպես Բաքուն խնիրներ ունի: