Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակված տվյալների 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջինն է ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունը, պետբյուջեին վճարելով ավելի քան 13,275 մլրդ դրամ և զգալիորեն առաջ անցնելով մյուսներից:
Ցուցակում են նաև ՙՀայռուսգազարդ՚-ի դուստր ձեռնարկությունները, մասնավորապես, 16-րդ տեղում է ՙՏրանսգազ՚ ՍՊԸ-ն` վճարելով $ 1.2 մլրդ դրամ, 534-րդ տեղում է ՙԱվտոգազ՚ ՍՊԸ-ը` 43.2 մլն դրամ, 955-րդ տեղում է ՙԱրմավիրգազմաշ՚ ՍՊԸ-ն`21.6 մլն.դրամ: Իսկ ՙԷյ-Ի-Ջի-սերվիս՚ ընկերությունը, որն զբաղեցրել է ցուցակի 98-րդ հորիզոնականը, վճարել է 299,4 մլն.դրամ:
Երկրորդ տեղում է ՙԱլեքս Գրիգ՚ ընկերությունը` 3.836 մլրդ.դրամ: Երրորդ
տեղում է բջջային կապի օպերատոր ՙՂ - ՏելեկոմԸ ընկերությունը (ապրանքանիշը VivaCell-MTS)` 3.815 մլրդ դրամ: Չորրորդ տեղում է հեռահաղորդակցության օպերատոր ԱրմենՏելը` 3.733.000.000 դրամ, իսկ հնգերրորդն է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ն` վճարելով բյուջեին 3,444 մլրդ.դրամ: