Սյունիքում, հնարավոր է, լուրջ դիմակայություն սկսվի Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալության տալու առնչությամբ: Այդ մասին Մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՍարդարապատ՚ շարժման անդամ, ՙՆախախորհրդարանի՚ անդամ Տիգրան Խզմալյանը:
Տեղեկացնելով, որ ներկայում շարժումն անցկացնում էՙդաշտային հետախուզություն՚: Խզմալյանը շել է, որ ամեն ինչ կարվի ան բանի համար, որպեսզի գործարքն իրականություն չդառնա՚: Նա չի բացառել, որ եթե իշխանությունները փորձեն կյանքի կոչել մտահղացումը, դա կհրահրի լուրջ դիմակայություն Սյունիքի մարզում, և դավաճանները, որոնք փորձում են խաղալ երկրի ազգայն անվտանգության հետ, կհանդիպեն լուրջ ծնդիրների: Պատասխանելով անյ հարցին, թե արդյոք պետք է այդքան վախենալ Իրանի հետ գործարքից, որը Հայաստանի նկատմամբ բարեկամակամ զգացմունք է տածում, խզմալյանը նշել է, թե անշուշտ, ԻԻՀ բարեկամ երկիր է, սակայն ինչպես ցանացած պետություն, Իրանն իր շահերն ունի Հայաստանում. սեփական շահերը կարող են դրան չհամընկնել: Այդ առնչությամբ, այս կամ այն քայլը ձեռնարկելիս, հայկական կողմը պետք է ղեակավարվի սեփական շահերով: