Իսլամական համագործակցության կազմակերպության
արտգործնախարարների խորհուրդը Հայաստանի դեմ բանաձև է ընդունել է, հաղորդում է
«Թրենդը»:
ԻՀԿ գլխավոր քարտուղար Իյադ Ամին Մադանին, անդրադառնալով
ղարաբաղյան հակամարտությանը, իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանին և
կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել հետևել իր օրինակին: Նա նշել է, որ ԻՀԿ
պատրաստ է իր ավանդը ներդնել այդ հակամարտության
կարգավորման գործում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության
սկզբունքներին համախպատասխան:
Ադրբեջանը ներկայացնող հատուկ հանձնարարությունների գծով
դեսպան Ագշին Մեխտիևն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը համերաշխ է մահմեդական
պետությունների հետ և շահագրգռված է ԻՀԿ անդամ երկրների հետ համագործակցության
ամրապնդմամբ:
Նիստի ավարտին ընդունված հայտարարությունում
համերաշխություն է հայտնվում Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան
հակամարտությունում: ԻՀԿ ԱԳՆԽ ընդունել է «Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի» և
«Իսլամին պատկանող պատմամշակութային ժառանգության և սրբավայրերի պղծումն ու
ավերումը Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում» բանաձևերը:
Իսլամական
կոնֆերանսի երիտասարդական ֆորումի ներկայացրած բանաձևում տեղ է գտել «Խոջալուի
արդարության» արշավի վերաբերյալ կետ, որի համաձայն, ԻՀԿ անդամ երկրների
արտգործնախարարները ողջունում են վերը նշված այդ արշավը և կոչ են անում անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ակտը տեղական և
միջազգային մակարդակներով որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու
համար: