Այսօր Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիան վանում է Սփյուռքի բազմաթիվ
ներդրողների, որոնք պատրաստ են միջոցներ ներդնել երկրի տնտեսությունում: ԱրմԻնֆո-ի
թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Լիբանանում ՍԴՀԿ ներկայացուցիչ
Ալեքսան Քեշքերյանը:
Նա կարծում է, որ
Հայաստանի տնտեսությունում ներդնող գործարարը, դժբախտաբար, վստահ չէ, որ կարող է աշխատել օրենքի
շրջանակում: «Մենք բոլորս լավ գիտենք, որ Հայաստանում լայնորեն տարածված է
կոռուպցիան, դա ազդում է Սփյուռքի բազմաթիվ գործարարների որոշման վրա, որոնք,
պարզապես, վախենում են հայատսանում գործ սկսել: Հայրենասիրական դրդումներից բացի`
ներդրողը պետք է հստակ համոզմունք ունենա, որ այլստեղ իրեն չեն «գցիե, չեն խաբի, և
ինքը կարող է աշխատել նորմալ մրցակցային պայմաններում: Ես կարծում եմ, որ առկա
պայմաններում Հայաստանն առայժմ պատրաստ չէ Սփյուռքից ներդրումների հոսքինե, - ասել
է Քեշքերյանը:
Խոսելով Երևանում
ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի արդյունավետության մասին` ՍԴՀԿ
ներկայացոջւցիչը նշել է, որ այդ միջոցառումը լավ հնարավորություն է քննարկելու
կուտակված խնդիրները, լսելու և միմյանց հասկանալու:
«Ամենից
առաջ, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես օգնենք Սիրիայի մեր
հայրենակիցներին: Մենք Լիբանանում ամեն օր զգում ենք այդ խնդիրը, քանի որ այն մեզ
շատ մետ է` բոլոր իմաստներով: Մեր երկիրն անմիջականորեն իր վրա զգում է Սիրիայի
պատերազմի հետևանքները: Եվ հարկավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որտեղ լուրջ
դեր է վերապահվում Հայաստանի ԱԳՆ-ին: Անհրաժեշտ է միջոցներ գտնել սիրիահայերին
օգնելու համար: Կարծում եմ, համաժողովը մեզ թույլ կտա փոխընդունելի լուծում
գտնելե, - ամփոփել է Քեշքերյանը: