Ադրբեջանի պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովն արտահայտվել է հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:
Ինչպես հաղորդել է SalamNews-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի հետ հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախանշած նպատակները մնում են անփոփոխ, և հզոր պետության ու հզոր բանակի ստեղծումը գերակայություն է:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ստեղծված իրավիճակը` պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն ՙիր հողերը խաղաղ ճանապարհով ազատագրելու կողմնակից է, սակայն, ընդսմին, իրեն տարածքներն օկուպանտներից ազատագրելու իրավունք է վերապահում՚: