Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Ռուսաստանը տեսականորեն կարող է պահանջել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հսկիչ անցակետի տեղադրում: Այդ մասին հոկտեմբերի 22-ին մամլո
ասուլիսի
ժամանակ
հայտարարել
է
Տարածաշրջանային
հետազոտությունների
կենտրոնի
ղեկավար
Ռիչարդ
Կիրակոսյանը`պատասխանելով
ՄՄ-ում չճանաչված
պետություններին
հատւկ
կարգավիճակ
տալու
հնարավորության
վերաբերյալ
Բելառուսի
նախագահ
Ալեքսանդր
Լուկաշենկոյի
հայտարարությունը:
ՙԵս համաձայն չեմ այն մարդկանց կարծիքին, ովքեր ասում են, թե այդ ամենը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ: Այստեղ վտանգը բխում է Բաքվից: Եթե Ադրբեջանը խելացի գտնվի և որոշի միանալ Մաքսային միությանը, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի հետ: Դա մեծ խնդիր կլինի՚,- նշել է վերլուծաբանը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ Հայաստանը կշարունակի անմիջական սերտ կապերը Ստեփանակերտի հետ: Փորձագետի
խոսքով,
այդ
հարաբերությունները
Խորը
և
համապարփակ
ազատ
առևտրի
գոտու
վերաբերյալ
համաձայնագրի
ստորագրման
դեպքում
էլ
վտանգի
տակ
չէին:
ՙԲայց
տեսականորեն
Ռուսաստանը
կարող
է
պահանջել
Հայաստանի
և
ԼՂՀ
միջև
հսկիչ
անցակետի
տեղադրում:
Այդ
ժամանակ
ԼՂՀ-ն ՄՄ և Ռուսաստանի
արտաքին
սահման
կդառնա:
Հուսանք,
որ
Ռուսաստանը
չի
անի
դա,
իսկ
Ադրբեջանն
այդքան
խելացի
չի
լինի,
որպեսզի
նման
քայլի
դիմի՚,-
հայտարարել
է
Կիրակոսյանը:
Նա նաև վստահ է, որ Բելառուսը և Ղազախստանը լիովին չեն աջակցում ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի
որոշմանը:
Կիրակոսյանը
նշել
է,
որ
Հայաստանում
միայն
մեկ
գործարար
կշահի
այդ
միությունից:
ՙՆա
պրն.
Ծառուկյանն
է,
ով
բարեկամական
հարաբերությյունների
մեջ
է
գտնվում
Լուկաշենկոյի
և
նրա
ընտանիքի
հետ,
և
նույնիսկ
համատեղ
բիզնես
կա՚,-
ասել
է
վերլուծաբանը: