Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, հայտարարել է Նյու-Ջերսի նահանգից հանրապետական կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը:
ՙՂարաբաղյան հակամարտության հարցը մտահոգության առիթ է Վաշինգտոնի շատ քաղաքական գործիչների, այդ թվում` ինձ համար՚,- ասել է Սմիթը:
Սմիթի խոսքով, չնայած այն բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքում դրական տեղաշարժեր չեն արձանագրվել, հակամարտության կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:
Պատասխանելով ուկրաինական հարցի առնչությամբ ԱՄՆ արագ արձագանքի, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում չդիտվող ակտիվության հետ կապված հարցին` Սմիթն ասել է, որ Ուկրաինայի հարցն աչքի առաջ էր, քանի որ ամերիկյան հեռուստաալիքն ամեն օր հեռարձակում էր Ղրիմի օկուպացման մասին տեղեկատվությունը: