Հայաստանում միջքաղաքային ուղղություններով երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեվարձերը կարող են ավելանալ աննշան` 10-15 տոկոսով: Հուլիսի 25-ին այդ մասին լրագորղներին հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա ասելով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի վաղ երթուղային գծերի սեփականատերերը մրցութային հանձնաժողով ավելի բարձր գներ էին ներկայացրել: Գների բարձրացումը գծերի սեփականատերերի հետ քննարկման փուլում է: Եթե կարողանանք անել այնպես, որ գները չբարձրացնեն, ամեն ինչ նորմալ կլինի՚, - ասել է նախարարը: Նա նշել է, որ Հայաստանում միջքաղաքային ուղղություններով գործում է շուրջ 170 երթուղային գիծ, և միայն 7-8 ուղղությունների ուղեվարձերը կարող են բարձրանալ: