Մաքսային միությանը
միանալը, ըստ նախնական հաշվարկների, կարող է երկու տարում Հայաստանի համար
ապահովել ապահովել ՀՆԱ-ի տարեկան լրացուցիչ 4-4.5 % աճ: Այսօր ՙԵվրասիական ծրագիրը
Հայաստանի համար. տնտեսական օգուտներ և սոցիալական երկխոսություն՚ թեմայով
կազմակերպվբած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում նման կարծիք է արտահայտել
Եվրասիական Զարգացման Բանկի Ինտեգրացիոն հետազոտութոյւնների կենտրոնի տնօրեն Եվգենի
Վինոկուրովը:
ՙԱռաջին հերթին,
Ռուսաստանը կհրաժարվի գազի արտահանման տուրքերից, որի տնտեսական արդյունքը
Հայաստանի համար տարեկան կկազմի 140 մլն.դոլար: Երկրորդ, կվերանայվի ռուսական
չմշակված ալմաստների ներկրման դիմաց մաքստուրքը (6.5 %)՚, - ասել է Վինոկուրովը:
Նրա խսքերով,
դրական միտումներ են ակնկալվում նաև աշխատանքային միգրանտների դրամական
փոխանցումների գծով, քանի որ միայն 2012 թվականին նրանց կողմից Հայաստան է
ուղարկվել 1.7 մլրդ.դոլար, որի ավելի քան 85% - ը կամ 1.4 մլրդ.դոլարը եղել է
Ռուսաստանից: Մտնելով ՄՄ, Հայաստանը կստորագրի միասնական տնտեսական տարածության
վերաբերյալ համաձայնագիր, որով ենթադրվում է ազգային սոցիալական ռեժիմի
մեխանիկական տարածումը, այսինքն, պահանջվող բոլոր քվոտաների և լիցենզիաների
վերացումը: ՙԸնդ որում, ՄՄ շրջանակներում ռուսասկան ներդրումների ծավալը Հայստանի
տնտեսոթյանն էապես կավելանա՚,- ասել է Վինոկուրովը: Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տնտեսությունում իրականացված
ներդրումների ընդհանուր ծավալով Ռուսաստանի բաժինը 2012 թվականին կազմում էր ավելի
քան 40%, որից հետո տեղի է ունեցել վայրընթաց տրենդ, և այդ ցուցանիշը հասել է մոտ
20%-ի:
Ըստ ՀՀ ԿԲ
տվյալների, ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստանի բանկային
համակարգի միջոցով 2012 թվականին կազմել է 1,687 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով
աճելով 9 %: Ընդ որում, տրանսֆերտների ներհոսքը Ռուսաստանից 2012 թվականին աճել է
11.6%:
Ըստ ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ն 2012 թվականի արդյունքներով
կազմեց 9.9 մլրդ.դոլար, տարեկան աճը` 7.2%: ՀՆԱ-ից մեկ շնչին ընկնող եկամուտը
կազմել է 3283 դոլար: 2012 թվականին օտարերկրյա ներդրումների ներհոսքը դեպի
Հայաստանի տնտեսություն նվազել է 7.9 %, մինչև 751,8 մլն.դոլար (այդ թվում,
օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 567,4 մլն.դոլար, տարեկան
անկումը`10.1%): 2012 թվականին զգալի անկում է արձանագրվել Ռուսաստանից Հայաստան
ներդրումների գծով` 68.8 %, մինչև 122,7
մլն.դոլար: